ՌԴ ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի Սոցիալական վերլուծության և կանխատեսման ինստիտուտը հրապարակել է «Միգրացիան և աշխատաշուկան» հետազոտությունը, համաձայն որի 2017թ.-ին Հայստանից ներգաղթյալների հոսքը Ռուսաստան նվազել է, հաղորդում է Rusarminfo-ն:
Նշվում է, որ 2016թ.-ին Հայաստանից ՌԴ է ժամանել է 528.000 մարդ, իսկ 2017-ին՝ 518.000: Հայաստանից ներգաղթյալների թիվը ՌԴ-ում նվազել է 10.000-ով:
Ըստ հետազոտության հեղինակների, գալիք տարիներին դժվար կլինի ԱՊՀ երկրներից, այդ թվում Հայաստանից, ներգաղթյալների հոսքի մեծ աճ ապահովել Ռուսաստանում: