Ռուսական «Մատչ ՏՎ» սպորտային հեռուստաալիքն այսուհետ կղեկավարի Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, հաղորդում է Rusarminfo -ն:
«Գազպրոմ-մեդիան» փոխել է «Մատչ ՏՎ» սպորտային հեռուստաալիքի և համանուն սուբհոլդինգի կառավարման համակարգը: Այդ մասին հայտարարել է հոլդինգի ներկայացուցիչ Իրինա Օսադչայան:
Մինչ օրս «Մատչ ՏՎ»-ին կառավարում էր գլխավոր տնօրեն Դմիտրի Գրանովը, ով անմիջապես ենթարկվում էր «Գազպրոմ-մեդիայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Չերնիշենկոյին: Այժմ հոլդինգի մարզական բաժանմունքը կղեկավարի մեկ այլ ՝ «Գազպրոմ-մեդիա զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգի թիմը, իսկ Գրանովը դարձել է «Մատչ ՏՎ»-ի գործադիր տնօրենը:
Փաստացի դա նշանակում է, որ «Մատչ ՏՎ»-ի համար այժմ պատասխանատու է «Գազպրոմ-մեդիա զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը, ինչպես նաև Վլադիմիր Չոպովը, որը նրա առաջին տեղակալն է: