Իրաքի կառավարությունը մտադիր է վերահսկողություն սահմանել Իրաքի Քրդստանի բջջային կապի օպերատորների նկատմամբ և նրանց կենտրոնական գրասենյակները տեղափոխել Բաղդադ։ Այս մասին հայտարարվել է Իրաքի կառավարության նիստի ժամանակ, հաղորդում է Kurdistan.ru-ն:
«Ազգային անվտանգության պետական կոմիտեն որոշում է կայացրել այն մասին, որ բոլոր բջջային օպերատորները պետք է դաշնային հսկողության տակ լինեն և տեղափոխվեն Բաղդադ»,– ասված է հայտարարության մեջ։