Արաբական հայտնի «Most of Us» խումբը երգ է թողարկել` ի աջակցություն Սաուդյան Արաբիայում կանանց մեքենա վարելու արգելքի վերացման, հաղորդում է Sputnik-ը:
Անգլերեն և արաբերեն լեզվով երգում մասնավորապես ասվում է. «Այո, կանայք իրականություն դարձրեք դա: Ոչ մի վարորդ, Uber կամ տաքսի այլևս ձեզ ոչ մի տեղ չի տանի»:
Զվարճալի տեսահոլովակը պայթեցրել է համացանցը` YouTube-ում ավելի քան 58,000 դիտում հավաքելով: