ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Փարիզում անցկացված ընտրությունների առաջին փուլն արդյունք չի տվել. թեկնածուներից ոչ մեկը հաղթանակի համար անհրաժեշտ ձայների բացարձակ մեծամասնություն չի ստացել, հայտնում է РИА Новости-ն:
Գործակալության տեղեկացված աղբյուրի փոխանցմամբ օրվա արդյունքներով՝ ֆավորիտների եռյակում են Կատարի ներկայացուցիչ Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քավարին, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն և Եգիպտոսի ընտանիքի և հասարակության հարցերով նախկին նախարար Մուշիրա Հաթթաբը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում են 7 երկրների ներկայացուցիչներ՝ այդ թվում նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուն:
Քվեարկության հաջորդ փուլը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 10-ին: Սպասվում է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա մինչև հոկտեմբերի 13-ը: