Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ննջել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Կիևում անցկացված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։ Տեսանյութն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Sputnik Turkey-ը։ Կադրերում երևում է, թե ինչպես է Պորոշենկոյի ելույթի ժամանակ Էրդողանը հորանջում, ապա փակում աչքերը և ննջում։
Նկատելով գործընկերոջ քնկոտությունը՝ Պորոշենկոն ձեռքով հարվածում է սեղանին, որպեսզի Էրդողանն արթնանա:
Poroşenko, Erdoğan'ın uykusunu getirdihttps://t.co/APWP1N68Ht pic.twitter.com/Bqh1ULytIg
— Sputnik Türkiye (@sputnik_TR) 9 октября 2017 г.