Բրազիլիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կան զոհեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11:41     10 հոկտեմբերի, 2017

Բրազիլիայի Սան-Պաուլու նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա: Ինչպես տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները, վթարի հետևանքով զոհվել է ինքնաթիռի անձնակազմի երեք անդամ:

Նշվում է, որ ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ վառելիքի պակասը, սակայն միջադեպի պաշտոնական պատճառը դեռևս հայտնի չէ:

 


© armedia.am