Եմենը բալիստիկ հրթիռ է արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ: Այս մասին իր թվիթերյալ միկրոբլոգում հայտնում է Press TV հեռուստաալիքը:
Նշվում է, որ «Կահիր-2» տիպի միջին հեռահարության հրթիռն ընկել է Սաուդյան Արաբիայի հարավարևմտյան Ջիզան շրջանում: Այլ մանրամասներ՝ այդ թվում նաև զոհերի թիվի և հնարավոր ավերածությունների մասին, հեռուստաալիքը չի հաղորդում: