Պլաստիկ վիրահատության պատճառով 3 չինուհիներ չեն կարողացել Չինաստան վերադառնալ. նման չեն անձնագրերի լուսանկարներում պատկերված անձանց

12:31     10 հոկտեմբերի, 2017

Երեք չինուհի մնացել են օդանավակայանում, քանի որ ընդհանրապես նման չեն անձնագրերի լուսանկարներում պատկերված անձանց: Նշենք, որ նրանք պլաստիկ վիրահատություն անելու նպատակով մեկնել է Հարավային Կորեա, սակայն տուն վերադառնալիս օդանավակայանում խնդիրներ են առաջացել:

Չինուհիները վիրահատությունից հետո անճանաչելի են դարձել, քանի որ նրանց դեմքն եղել է ուռած ու կապկպած, այն ընդհանրապես նման չի եղել նրանց անձնագրերի լուսանկարներին:Չի հստակեցվում, հաջողվե՞լ է նրանց վերադառնալ տուն, թե՞ ոչ:


© armedia.am