Բարսելոնայի քաղաքապետը դեմ է Կատալոնիայի անկախացմանը

13:58     10 հոկտեմբերի, 2017

Հանրաքվեն բավարար չէ Կատալոնիան անկախ հռչակելու համար, հայտարարել է Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն:

«Քվեարկության արդյունքները չեն կարող երաշխիք դառնալ անկախության հռչակման համար, սակայն դրանք հնարավորություն են երկխոսության և միջազգային միջնորդության համար», - հայտարարել է Կոլաուն:

Նա նաև կոչ է արել Կատալոնիայի և Իսպանիայի ղեկավարներին երկխոսություն սկսել՝ իջեցնելով հասարակություններում լարվածության մակարդակը:

Հիշեցնենք, իսպանական իշխանությունները խոստացել են չեղարկել Կատալոնիայի ինքնավարությունն, եթե վերջինս հանրաքվեից հետո անկախություն հռչակի:


© armedia.am