Մենք հպարտությամբ ենք ասում մեր հաճախորդներին, որ մեր սոֆտը Հայաստանում է ստեղծվել: Այս մասին, NEWS.am-ի հաղորդմամբ, DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսում ասել է Benivo ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Դմիտրի Բրոդսկին: Ընկերությունը խոշոր ընկերությունների կադրային մենեջերների համար սոֆտ է ստեղծում, ինչն օգնում է նոր աշխատակիցների տեղափոխմանը:
«Մենք Լոնդոնում գրասենյակ ունենք, բայց բոլոր ծրագրավորողները և դիզայներներն աշխատում են Հայաստանում: Ցանկացած բան, որ դուք տեսնում եք մեր կայքերում, Հայաստանում է արվել: Իհարկե, ոչ բոլոր հաճախորդների համար դա կարող է էական լինել, բայց ովքեր հարցնում են, մենք հպարտությամբ ասում ենք՝ այս սոֆտը՝ made in Armenia (ստեղծված է Հայաստանում-խմբ.)», - ասել է Բրոդսկին: Նրա խոսքով, բիզնեսը Հայաստանին դեռ չի բացահայտել: Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ հենց հայերը որքան հնարավոր է շատ ընկերությունների ներգրավեն իրենց երկիր: