Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազայում թռիչքի ժամանակ կործանվել է Սու-24 ռուսական ինքնաթիռը, անձնակազմը զոհվել է, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների վարչությունը:
«Հոկտեմբերի 10-ին «Հմեյմիմ» ավիաբազայից մարտական խնդիր իրականացնելու համար թռիչք կատարելու ժամանակ թռիչքուղուց դուրս է եկել և կործանվել Սու-24 ինքնաթիռը»,- հայտարարել է վարչության աշխատակիցը:
Նա նշել է, որ ինքնաթիռի անձնակազմը չի հասցրել ինքնանետվել և զոհվել է: Միևնույն ժամանակ նշվում է, որ միջադեպի արդյունքում ավերածություններ չեն եղել: