Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցելել է նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, գրում է Yerevan Today-ը:
«Գիտեմ Հայոց ցեղասպանության մասին, լսել եմ և զարմանում եմ, թե ինչպիսի սարսափելի քայլերի են ընդունակ մարդիկ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մալկովիչը: