Ի՞նչ է անում Միխայիլ Գալուստյանը երևանյան բակում

13:44     10 հոկտեմբերի, 2017

Հայտնի հումորիստ Միխայիլ Գալուստյանը ժամանել է Երևան։ Instagram-ի իր էջում նա տեղադրել է երևանյան բակերից մեկի լուսանկարը հետևյալ գրառմամբ. «Երևանում շողում է արևը, իսկ այստեղ ստվեր է։ Ընտիր բակ է…»,- գրել է նա, փոխանցում է Sputnik Արմենիան:

Հումորիստի հաջորդ անակնկալը տեսանյութն է, որտեղ նա կանգնած է տեսախցիկի առաջ։ Գալուստյանը դեռ չի հաղորդել, թե ինչի համար են նկարահանումները երևանյան բակերից մեկում։


© armedia.am