Արցախի Նախագահը մասնակցել է Շուշի քաղաքի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը

15:34     10 հոկտեմբերի, 2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է Շուշի քաղաքում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է Արցախի Նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահ Սահակյանը նախադպրոցական ցանցի ընդլայնումը Շուշիում համարել է քաղաքի զարգացման կարևոր գրավականներից մեկը և երախտագիտություն հայտնել ամերիկահայ բարերար Էդուարդ Մսրլյանին նախագծի իրականացման համար:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել նման աջակցությունը՝ այն համարելով հայրենասիրության օրինակելի դրսևորում:


© armedia.am