Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսին ընտրվել է ԵԽԽՎ նախագահ: Երրորդ փուլում նրա տրվել 132 ձայն, նրա մրցակիցը՝ լիտվացի քաղաքական գործիչ Էմանուելիս Զինգերիսն ստացել է 84 ձայն:
ԵԽԽՎ նորանշանակ նախագահը կշարունակի պաշտոնավարել մինչև հաջորդ հերթական նստաշրջանը, որը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 22-26-ը, Ստրասբուրգում:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտն անցյալ շաբաթ հրաժարական էր տվել։