ՌԴ ներքին գործերի նախարարությունը մտադիր է ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին ՌԴ-ում կթույլատրվի աշխատել ազգային վարորդական իրավունքներով: Նման իրավունք կառաջարկվի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներին, փոխանցում է panarmenian.net-ը:
Սույն որոշումից զատ, ՌԴ Ներքին գործերի նախարարությունը օրինագիծ է նախապատրաստել, որը կպարտավորեցնի օտարերկրացիներին փոխել վարորդական իրավունքները, եթե նրանք ՌԴ-ում են ապրում 6 ամսից ավելի:
Որպես հիմնավորում նշվում է, որ որոշ երկրներում վարորդական իրավունքն անժամկետ է տրվում, ինչը թույլ է տալիս օտարերկրացիներին մեքենա վարել ՌԴ-ում առանց կանոնավոր բուժզննության: Ուստի առաջարկվում է ՌԴ մուտք գործելուց կամ ապրելու իրավունք ստանալուց կես տարի անց անվավեր ճանաչել վարորդական իրավունքները: