Միջազգային ահաբեկչության այսօրվա աճող մակարդակը կապված է հայերի ցեղասպանության հետ: Այս մասին ասել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ, հաղորդում է Հանրային ռադիոն:
«Միջազգային ահաբեկչության մակարդակը աճում է իսլամական ահաբեկչության պատճառով: Ես բաց և անկեղծ եմ խոսում. դա կոչում եմ «Իսլամական ահաբեկչություն», ոչ թե ուղղակի ահաբեկչություն, քանի որ այն հիմնականում իսլամական բնույթ ունի: Դա կապված է հայերի ցեղասպանության հետ»,- ասել է Չեխիայի նախագահը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակ Արփինե Հովհաննիսյանին:
Չեխիայի նախագահը նաև նշել է, որ իրեն շատ սուր քննադատության են ենթարկել այն բանի համար, ինչը ընդունել էին Ֆրանսիան և այլ երկրներ։