Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը պետք է վերադառնա օրենքի ուղի, եթե ցանկանում է բանակցություններ սկսել, հայտարարել է Իսպանիայի փոխվարչապետ Սորաիա Սաենս դե Սանտամարիան: Նրա խոսքերով ո՛չ Պուչդեմոնն, ո՛չ որևէ այլ մեկը չեն կարող միջնորդություն պահանջել: «Դեմոկրատների միջև ցանկացած երկխոսություն պետք է տեղի ունենա օրենքի շրջանակներում», - ընդգծել է պաշտոնյան:
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, իսպանական կառավարությունը նիստ կգումարի, որպեսզի պատասխանի Պուչդեմոնի՝ անկախության հանրաքվեի արդյունքները ամփոփող հայտարարությանը:
Հոկտեմբերի 10-ին Պուչդեմոնը ստորագրել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը, սակայն ինքնավարության խորհրդարանին կոչ է արել հետաձգել անկախության հռչակումը՝ Մադրիդի հետ երկխոսություն սկսելու համար: