Թրամփն առաջարկել է համեմատել իր և Թիլերսոնի IQ-ները

12:07     11 հոկտեմբերի, 2017

Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը մեկնաբանել է Թրամփի առաջարկն ինտելեկտի գործակիցը պարզող թեստի իր արդյունքն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի արդյունքի հետ համեմատելու մասին:

«Նախագահը, իհարկե, երբեք չի հայտարարել, որ պետքարտուղարն աչքի ընկնող միտք չունի: Նա կատակել է, ոչ ավելին»,- ասել է Սանդերսը:

Նշենք, որ Թրամփը առաջարկել է իր և Թիլերսոնի IQ-ները համեմատել՝ այդ կերպ արձագանքելով լուրերին, որ Թիլերսոնն իրեն հիմար է անվանել:


© armedia.am