Միացյալ Նահանգները կցանկանար Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները վիզային վեճի ֆոնին, սակայն այժմ որոշակի հարցեր են ծագում Անկարայի գործողությունների պատճառով, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը:
«Պետքարտուղարը կցանկանար բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ… բայց այժմ դա հարցականի տակ Է դրվում այն գործողությունների պատճառով, որոնք ձեռնարկել Է Թուրքիան», - ասել Է նա:
ԱՄՆ-ը հոկտեմբերի 8-ին Թուրքիայի տարածքում կասեցրել է ոչ միգրացիոն այցագրերի տրամադրումը: Որոշումն ընդունվել է Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալումից հետո: