Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է ՌԴ–ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարից հրաժարվելու որոշումը։
«Ամեն ինչ լավ է, երբ լավ ավարտ է ունենում: Ամեն ինչ չէ, որ կարելի է գնել փողով, ավելին` կարելի է խայտառակվել: Մաղթում ենք նույնը մնացած նախաձեռնություններին»,– գրել է Բալայանը Թվիթերում։