ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 11-14-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում: Այս մասին ասվում է ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական էջում:
Այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահը կհանդիպի Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ-ի և ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նիստերին: Նախատեսվում են նաև աշխատանքային հանդիպումներ ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակների հետ: