ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է հանրապետական սենատոր Բոբ Քորկերի հայտարարությունը, որ Սպիտակ տան ղեկավարի քաղաքականությունը կարող է Միացյալ Նահանգներին «երրորդ համաշխարհային պատերազմի» հանգեցնել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Հավատացեք, մենք հիմա ճիշտ ուղու վրա ենք», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Ըստ Թրամփի, ԱՄՆ-ի նախկին վարչակազմն էր «սխալ ուղու» վրա: Վերջին 25 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները «շատ մեծ խնդիր է ունեցել իր ճանապարհի վրա, ինչը որ աշխարհը երբեք չի տեսել նախկինում»- հայտարարել է նա: