Թեյի ու Սուրճի միջազգային փառատոնը առաջին անգամ Երևանում

17:36     11 հոկտեմբերի, 2017

2017թ. հոկտեմբերի 20-21 Երևանի Կարապի լճի տարածքում առաջին անգամ կանցկացվի Սուրճի և թեյի փառատոն, որն ամենամյա դառնալու միտում ունի, հայտնում է «Օրեր» լրատվական կայքը:

Փառատոնն իսկական տոն կդառնա այս անուշաբույր և թարմացնող ըմպելիքների սիրահարների համար: Հրավիրում ենք բոլորին, ովքեր ցանկանում են աշնանային այդ հանգստյան օրերն անցկացնել ընկերների, երեխաների, ընտանիքի հետ, վայելել սուրճ և թեյ՝ համեղ աղանդերով, մասնակցել համտեսին ու գնել սուրճ ու թեյ՝ մեծածախ գներով:

Փառատոնի գլխավոր միջոցառումը կդառնա սուրճի, թեյի ու համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառքը: Այստեղ ներկայացված կլինի սուրճի, թեյի ու տեղական դեղաբույսային թեյերի բազամազան տեսականի: Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն կտրվի մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին (Վիետնամ, Չինաստան, Հնդկաստան, Կորեա) և ծանոթանալու այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորություններին: Փառատոնի շրջանակում կանցկացվեն՝

  • Թեյախմության արարողության վերապատրաստման դասընթաց պրոֆեսիոնալներից
  • Բարիստաների առաջնություն
  • Գուշակություններ սուրճի մրուրով
  • Ջազ և փոփ երաժշտության կատարումներ բեմում
  • Մրցանակների հանձնում տարբեր կատեգորիաներում


© armedia.am