ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր անվտանգության ծառայության պետին հայտնել է Սպիտակ տանը գրեթե բոլորի հանդեպ ատելության մասին։ Այս մասին գրում է Vanity Fair-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ես ատում եմ բոլորին Սպիտակ տանը։ Կան մի քանի բացառություններ, սակայն ես ատում եմ նրանց»,-ասել է Թրամփը ցասման պահին։
Պարբերականը հայտնել է նաև, որ ԱՄՆ նախագահի վարչակազմում պահպանվում է լարված իրադրությունը։ Մասնավորապես նշվում է, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսն իբրև թե արդեն քննարկել են, թե ինչ պետք է անեն, եթե Թրամփը միջուկային զենքի կիրառման որոշում ընդունի։