Իտալիայում Հռոմի պապի հետ բարեգործական ճաշից հետո բանտարկյալներից երկուսը փախել են, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Հռոմի պապի՝ Բոլոնիա կատարած այցի ծրագրում եղել է նաև բարեգործական ճաշ հազարավոր մարդկանց՝ այդ թվում նաև տեղի բանտերի բանտարկյալների մասնակցությամբ։ Միջոցառման ավարտին ուղղիչ հիմնարկներից մեկ ղեկավարությունը պարզվել է, որ բացակայում են նրանցից բանտարկյալներից երկուսը։
Փախուստի դիմած հանցագործների անունները, ինչպես նաև հանցագործությունն, որի համար պատիժ են կրում, չի նշվում: Հայտնի է միայն, որ նրանք սոցիալապես վտանգավոր կրկնահանցագործներ (ռեցիդիվիստ) են։