Սիրիայում ԱՄՆ օդուժն ոչնչացրել է Իսլամական պետության բրիտանացի ահաբեկիչ Սալի Ջոնսին, որը հայտնի է որպես «Սպիտակ այրի», գրում է բրիտանական The Times պարբերականը՝ իր աղբյուրներին հղումով:
Կին ահաբեկչին սպանել են այս տարվա հունիսին Իրաքի հետ սահմանից ոչ հեռու՝ պաշարված Ռաքքայից փախուստ կատարելու փորձի ժամանակ: Նշվում է, որ նրա հետ միասին մահացել է նաև նրա 12-ամյա որդին:
Նշվում է, որ Ջոնսն իսլամ է ընդունել և ամուսնու՝ միգրանտ Ջունայիդ Հուսեյնի ազդեցության տակի մեկնել է Սիրիա, որտեղ միացել է ԻՊ-ին: Ավելի վաղ Սիրիայում մահացել էր նաև նրա ամուսինը, որը նույնպես ԻՊ ահաբեկիչ էր: