Թիլերսոնն Անկարայից պահանջել է իր դիվանագետներին ներկայացված մեղադրանքների ապացույցներ ներկայացնել

12:51     12 հոկտեմբերի, 2017

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ թուրքական կառավարությանը կոչ է արել ապացույցներ ներկայացնել Անկարայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակցին ներկայացված մեղադրանքների վերաբերյալ:

«Պետքարտուղար Թիլերսոնը Թուրքիայի ԱԳ նախարարին հայտնել է իր խորին մտահոգությունը Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունում աշխատող Թուրքիայի քաղաքացիների ձերբակալության կապակցությամբ», - հայտնել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հիզեր Նոյերտը՝ հավելելով, որ պետքարտուղարն ընդգծել է ձերբակալվածներին առաջադրված մեղադրանքի ապացույցներ:

Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամ Է սկսվել անցած շաբաթ Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալումից հետո: Նա մեղադրվում Է «սահմանադրության խախտման» և «Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի» մեջ: ԱՄՆ-ը հոկտեմբերի 8-ին կասեցրել Է ոչ միգրացիոն այցագրերի տրամադրումը Թուրքիայի տարածքում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում


© armedia.am