Լեոնարդո դա Վինչիի «Սալվադոր Մունդի» նկարը, որը երկար տարիներ կորած էր համարվում Նյու Յորքում Christie’s աճուրդային տանը նոյեմբերի 15-ին 100 միլիոն կամ ավելի դոլարով աճուրդի կհանվի, հայտնում է Ամերիկայի ձայնը՝ նշելով, որ Հիսուսի պատկերով այս նկարը նախկինում երբևէ չի ներկայացվել որևէ աճուրդի:
«Այս նկարը իսկապես կորել էր, քանի որ տարիների ընթացքում այն ծածկվել էր հին ներկի շերտերով, որը խեղաթյուրել էր նկարի որակը: Այդ պատճառով 20-րդ դարում այն պատճեն էր համարվել և 1950-ական թվականներին բավականին ցածր գնով վաճառվել էր ամերիկացի մի կոլեկցիոների: Նկարի սեփականատերը 2005 թվականին որոշեց այն վաճառել որպես պատճեն, պարզ դարձավ, որ այն իրականում Լեոնարդոյի բնօրինակն է», - ասում է Christie-ի աճուրդային տան ավագ մասնագետ Ալան Վինթերմութը:
Հայտնի է միայն, որ նկարի սեփականատերը եվրոպացի արվեստի սիրահար է: