ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է արտոնություններ սահմանել էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման համար
«Հաշվի առնելով նշված մեքենաների՝ էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալի խթանման անհրաժեշտությունը, հանձնարարում եմ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և բնապահպանության նախարարներին և ՊԵԿ նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ կարգավորումներն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Ներկայումս էլեկտրամոբիլների համար սահմանված է ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն: