Gucci-ին միանում է կենդանիների պաշտպանությանը. ո՛չ մորթյա իրերին

14:29     12 հոկտեմբերի, 2017

Իտալական Gucci նորաձևության տունը որոշել է 2018 թվականից ամբողջությամբ հրաժարվել մորթուց, հայտնում է Regnum.ru-ն , հղում անելով Guardian-ին:

Ընկերության գլխավոր տնօրեն Մարկո Բիզզարին Լոնդոնի նորաձևության քոլեջում ելույթի ժամանակ հայտարարել է, որ արդեն 2018թ. գարուն-ամառ հավաքածուում կենդանիների մորթուց պատրաստված որևէ արտադրանք չի լինելու:
Նա նշել է, որ նման որոշումն արտացոլում է «հաստատակամություն՝  բնապահպանությունը դարձնելու ընկերության անբաժանելի մաս»:

Հաղորդվում է, որ այդ հավաքածուն ներկայացվելու է բարեգործական աճուրդում: Հավաքված միջոցները փոխանցվելու են կենդանիների պաշտանությամբ զբաղվող կազմակերպությունների հիմնադրամները:


© armedia.am