Հայաստանում մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերին գործատուների մոտ վերապատրաստման կուրսեր կառաջարկեն։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 12-ին կառավարության նիստում, փոխանցում է News.am-ը:
Ապագայում մասնագիտություն ունենալու համար նրանց ոչ միայն կուղարկեն սովորելու, այլ նաև 6-ամսյա կրթաթոշակ կառաջարկեն։ Պետությունը կվճարի նաև այն ձեռնարկությունների աշխատակիցներին, որոնք կհամաձայնեն ստանձնել այդ գործը։ Նրանք աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելավճար կստանան։
Ծրագիրը պլանավորվում է սկսել 2018 թվականին։ Առաջին խմբում կընդգրկվի 100 կին։ Նրանց ամսական կվճարեն 78 հազար դրամ, որպեսզի գումարը հերիքի երեխայի խնամքի համար։