ԱՄՆ-ն տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին կառույցը լքելու որոշման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը նման որոշում է կայացրել մի շարք գործոնների՝ նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ցուցաբերվող հակահրեական կանխակալ մոտեցման պատճառով:
Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հեզեր Նաուերթի խոսքով՝ որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն կպահպանի կազմակերպությունում դիտորդ պետության կարգավիճակը: