Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ Ղարաբաղյան հակամարտության հետագա քննարկման համար հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ժնևում հաջորդ շաբաթ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Ակնհայտ է,որ Վիեննայի 7 Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ընդունված սկզբունքները մնում են բանակցային գործընթացի վերականգնման 7 վստահության մթնոլորտի ձ7ավորման բանակցային սեղանին։ Այս տեսակետից, իհարկե, քանիցս շեշտել ենք մեր մոտեցումը, որ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար հարկավոր է ստեղծել արժանահավատ միջավայր։ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը վերապահել մոնիտորինգային լիազորություն, ստեղծել հետաքննությունների արժանահավատ մեխանիզմներ։ Այս փուլում այս գործընթացի մեջ այս միջավայրի վերականգնումն է կար7որը», – ասել է Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը կայացել է 2016 թվականի հունիսին Սանկտ-Պետերբուրգում: