Թուրքիայի զինված ուժերը, հատելով Սիրիայի հետ սահմանը, մտել են սիրիական Իդլիբ նահանգի տարածք, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Անկարան գործում է Աստանայում Մոսկվայի հետ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում՝ համակարգելով իր գործողությունները Մոսկվայի հետ: Նրա խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերը կտեղեկայվեն Իդլիբում անվտանգության գոտում, իսկ ռուսական ուժերը՝ գոտու արտաքին սահմաններին:
Հիշեցնենք, սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ Աստանայում ընթացող բանակցությունների արդյունքում երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում անվտագության գոտիների, ինչպես նաև հրադադարի ռեժիմի մոնիթորինգի համար համատեղ օպերատիվ խումբ ստեղծման մասին: