Լուսանկարիչ Դուգլաս Թրոնը դրոնի միջոցով նկարահանել է անտառային հրդեհների հետևանքով գրեթե ամբողջությամբ այրված կալիֆոռնիական Սանտա Ռոզա քաղաքը: Տեսանյութում երևում է ինչպես է ամերիկյան փոստային ծառայության աշխատակիցը դատարկ փողոցներով անցնելիս նամակները դնում չայրված փոստարկղերի մեջ:
Վերջին տվյալներով, Կալիֆոռնիայում շարունակվող հրդեհների հետևանքով զոհվել է 31 մարդ, այրվել է ավելի քան 3.5 հազար շինություն: Հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած: