Էրդողան. Թուրքիան ՌԴ հետ որևէ խնդիր չունի՝ կապված С-400 ձեռք բերելու հետ

11:43     13 հոկտեմբերի, 2017

Թուրքիան որևէ խնդիր չունի՝ կապված Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու հետ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:  

«C-400-ի հետ կապված որևէ խնդիր չկա: Առաջին փուլում համատեղ արտադրություն չի նախատեսվում: Հույս ունենք, որ այն կսկսվի երկրորդ փուլում», - ընդգծել է նա:

Էրդողանի խոսքով, Թուրքիան «մտադիր չէ դադարեցնել C-400-ի վերաբերյալ բանակցությունները»: «Մենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել ենք նաև C-500-ի մասին», - ասել է Էրդողանը:


© armedia.am