Մոսկվայում կայացել է Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի պրեմիերան

12:18     13 հոկտեմբերի, 2017

Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում  տեղի է ունեցել Ցեղասպանության 100–ամյակի կապակցությամբ նկարահանված «Փրկության քարտեզ» փաստավավերագրական  ֆիլմի պրեմիերան, հայտնում է NEWS.am-ը: Ֆիլմը պատմում է հինգ մարդասեր կանանց մասին: Ցուցադրությունը կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության և «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի աջակցությամբ:

Ցուցադրության սկզբին ողջույնի խոսքով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը և  Առնո Բաբաջանյան հիմնադրամի նախագահ Ա.Սարգսյանցը, ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը:

Միջոցառմանը մասնակցեցին ՌԴ-ում հավատարմագրված մի շարք դիվանագետներ, այդ թվում նաև ՌԴ-ում Նորվեգիայի դեսպանը և ՌԴ-ում Շվեդիայի և Էստոնիայի դեսպանությունների խորհրդականները, ինչպես նաև հասարակական գործիչներ:

 


© armedia.am