Apple-ը պատրաստվում է ճկուն էկրանով iPhone արտադրել

12:47     13 հոկտեմբերի, 2017

Apple ընկերությունն սկսել է մշակել ճկուն էկրանով iPhone, հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ LG Display-ն ստեղծել է թիմ, որը մշակոմ է ծալվող OLED էկրան iPhone-ի նոր մոդելի համար:

Տեղեկացվում է, որ Samsung-ն ամենայն հավանականությամբ ծալվող էկրանով հեռախոսներ կարտադրի արդեն հաջորդ տարի, մինչդեռ Apple-ը կարող է շուկայում հանդես գալ ճկուն էկրանով հեռախոսներով միայն 2020 թվականին:

Այժմ Samsung-ը հանդիսանում է նոր iPhone X-ի համար OLED էկրանների միակ մատակարարը: Մրցակցից կախվածությունը նվազեցնելու նպատակով Apple-ն սկսել է համագործակցել LG Display-ի հետ:


© armedia.am