Մոլդովայի խորհրդարանի եվրոպամետ մեծամասնությունը մտադիր է անվանափոխել երկրի պետական լեզուն:
Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը խորհրդարանում առաջարկել է երկրի սահմանադրական ուղղում, որը նախատեսում է պետական լեզուն «մոլդովերենից» անվանափոխել «ռումիներեն»:
«Մենք ցանկանում ենք վերականգնել պատմական ճշմարտությունը։ Մեզ ուրախացնում է այն փաստը, որ մեզ հաջողվել է հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություն նախագիծը Սահմանադրական դատարանին ներկայացնելու համար», - ասել է Դելիուն։
Որպեսզի խորհրդարանն անցնի սահմանադրության փոփոխման նախաձեռնության քննարկման, անհրաժետ է ստանալ ՍԴ-ի դրական եզրակացությունը, որը կընդունվի 6 դատավորներից առնվազն 4-ի կողմից։