Հայաստանը կշարունակի ՀԱՊԿ շրջանակում ակտիվ համագործակցությունը

17:24     13 հոկտեմբերի, 2017

ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների արդյունքները ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել, հայտնում է Արցախպրեսը:

Զորավարժություններին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր երկրների, ինչպես նաև  ՀՀ ԱԻՆ, Ոստիկանության ստորաբաժանումները, ԿԽՄԿ ներկայացուցիչները։

«Զորավարժությունները շատ կարևոր են փոխգործակցության ամրապնդման տեսանկյունից։ Ես ուրախ եմ, որ զորավարժությունների ծրագիրը մասնակցիների համար նախատեսում էր ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին»,– նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանը կշարունակի նաև ՀԱՊԿ շրջանակում ակտիվ համագործակցությունը, ինչը մեր անվտանգության կարևորագույն տարրերից է։ Մենք միշտ կողմ ենք եղել համագործակցության զարգացմանն ու դրան լրացուցիչ իմաստ հաղորդելուն։ Դա բխում է ոչ միայն  մեր միջազգային պարտականություններից, այլ նաև անվտանգության շահերից, ասել է նախարարը։


© armedia.am