Իրաքի զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Քրդստանի դեմ՝ վերջինից Քիրքուք քաղաքը հետ վերցնելու համար:
Ըստ «CNNTurk» լրատվամիջոցի՝ այդ մասին ֆրանսիական «AFP» լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է իրաքցի մի գեներալ, ում անունը չի հրապարակվել, փոխանցում է Ermenihaber-ը:
Սակայն քրդական ԶԼՄ-ները այդ տեղեկությունը չեն հաստատել, նշել են միայն, որ Քիրքուք են ուղարկվել Իրաքյան Քրդստանի «Փեշմերգա» զորաջոկատներ, քանի որ իրաքյան ուժերը բավականաչափ մոտեցել են Քուրդիստանի սահմանին:
Քուրդիստան է նաև մեկնել Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանիի որդին՝ Մանսուր Բարզանին: Բացի դրանից Քիրքուք են մեկնել մի շարք արաբ և թուրքմեն հրամանատարներ: