Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ունեցած հանդիպման մասին, փոխանցում է RusArmInfo-ն:
«Մենք տարբեր ձևաչափերում, տարբեր ձևերով կարծիքներ փոխանակեցինք Սոչիում Իլհամ Հեյդարովիչի հետ։ Բավականին երկար ժամանակ անցկացրինք` մեր հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր քննարկելով։ Կզարմանաք, բայց Հայաստանի նախագահի հետ` երեքով, հաճախ էինք միմյանց հետ կատակներ անում: Դա քաղաքականության մեջ ընդունված է. այդ կերպ ակնարկում էինք այս կամ այն խնդրի լուծումը», - ասել է նա: