Թուրքիայում օրեր առաջ մեծ էկրաններ բարձրացած «Քարավան 1915» ֆիլմի ռեժիսորը հայտարարել է, թե կան որոշակի ուժեր, որոնք ֆիլմի նկարահանումների ժամանակվանից ամեն կերպ իրեն խանգարում են, որը շարունակվում է ներկայում ևս և ինքը ստիպված է ֆիլմը հեռացնել երկրի կինոթատրոններից, գրում է Արցախպրեսը:
Թուրք ռեժիսորը նշել է, թե իր ֆիլմում ինքը չի փորձում ցույց տալ թե ցեղասպանություն եղել է կամ հակառակը, այլ պարզապես ցույց է տալիս մի կառապանի պատմություն, ում հանձնարարել էին Գիրեսունում ապրող 200 հայերին տեղափոխել Հալեպ, որի ընթացքում կառապանը «անձնվիրաբար» պաշտպանել է իրեն «վստահված» հայերին ավազակների հարձակումներից: Նա շեշտել էր, թե Գիրեսունից Հալեպ գնալու ժամանակ տարբեր վայրերում ֆիլմի հերոսներն ականատեսն են լինելու կոտորածների տեսարանների:
Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսոր Իսմաիլ Գյունեշի նկարահանած ֆիլմը Թուրքիայի կինոթատրոնները միտումնավոր միայն վաղ առավոտյան են ցուցադրում, ինչն էլ ստիպել է հեղինակին հետ կանչել ֆիլմը կինոթատրոններից։
Ռեժիսորը շեշտել է, թե կինոթատրոնները միտումնավոր իր ֆիլմը միայն առավոտյան մեկ անգամ են ցուցադրում որպեսզի քիչ մարդ դիտի այն: «Մենք մեծ դժվարություններով, 1500 հոգանոց թիմով, 3 տարում նկարահանեցինք այս ֆիլմը, սակայն մոնոպոլ դիրքում հանդես եկեղող կինոթատրոններն այնպես են անում, որ այն դիտողականություն չունենա։ Այդ իսկ պատճառով ստիպված եմ ֆիլմը հետ կանչել կինոթատրոններից»,-ասել է «Քարավան 1915»-ի ռեժիսորը։