Ավստրիայում բացվել են խորհրդարանական ընտրությունների առաջին ընտրատեղամասերը։ Այս մասին հաղորդում է Ren.TV-ն:
Առաջին նախնական արդյունքները կհայտարարվեն վերջին տեղամասերի փակվելուց հետո։
Խորհրդարանական արտահերթ ընտրություններն Ավստրալիայում անցկացվում են 16 կուսակցությունների և քաղաքական շարժումների մասնակցությամբ։ Խորհրդարանական մեծամասնության և կանցլերի աթոռի համար հիմնական պայքարն ընթանում է նախարարների կառավարության գործող նախագահի, Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Քրիստիան Քերնի և արտգործնախարար, Ավստրիայի ազգային պահպանողական կուսակցության նախագահ Սեբաստիան Կուրցի միջև։