Իրանի ԱԳՆ-ը հերքել է Իրաքյան Քրդստանի հետ սահմանի փակումը: Այս մասին Haaretz-ը` հղում կատարելով ISNA գործակալությանը։
«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մենք փակել ենք մեր օդային տարածքը քրդական տարածաշրջանի հետ՝ իրաքյան կառավարության խնդրանքով։ Եվ, որքանով ես գիտեմ, այլևս ոչինչ տեղի չի ունեցել այս տարածաշրջանում»,-ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։