Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷս) արտահերթ նիստ հրավիրել՝ Ղազախստանի սահմանին առաջացած իրավիճակի հետ կապված, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Եթե մեր ընտրություններից հետո երկու օրվա ընթացքում իրավիճակը սահմանին անփոփոխ մնա, ես ԵԱՏՄ արտահերթ նիստ կպահանջեմ. ես նման իրավունք ունեմ»,-կիրակի հայտնել է նա։
Աթամբաևը կարծում է, որ ԵԱՏՄ շրջանակներում «բոլոր երկրները պետք է հավասար լինեն և միանման պայմաններում գտնվեն»։ «Այդ գործողությունները Ղազախստանի սահմանին առաջին անգամ չէ, որ տեղի են ունենում, դրանք ուղղված են ԵԱՏՄ կործանմանը»,-կարծում է Ղրղզստանի նախագահը։
Հոկտեմբերի 10-ին Ղազախստանն ուժեղացրել էր հսկողությունը Ղրղզստանի սահմանին, ինչի արդյունքում անցակետերում մեծ հերթեր են գոյացել։