Իրաքի Քիրքուք քաղաքում ապրող հայերին այս պահին որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Էրբիլի հոգևոր հովիվ տեր Արթուն քահանա Խալաթյանը:
Նրա խոսքով` Քիրքուք քաղաքն այս պահին շրջապատված է իրաքյան զորքերով, սակայն, իրավիճակը հանգիստ է, քաղաքը գրավելու գործողությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: