Ջիգարխանյանը մեղադրում է կնոջն իրեն սպանելու փորձի մեջ

09:27     16 հոկտեմբերի, 2017

Հայազգի ռուսաստանաբնակ դերասան Արմեն Ջիգարխանյանը դիմել է ոստիկանություն` պնդելով, որ իր կինը` Վիտալինա Ցիբալյուկ-Ռոմանովսկայան փորձել է սպանել իրեն:

Ինչպես փոխանցում է Life.ru-ն` հղում կատարելով Mash տելեգրամ ալիքին, Ջիգարխանյանը հայտնել է, որ կինն այդ քայլին դիմել է իր ողջ ունեցվածքին տիրանալու նպատակով:

Աղբյուրի փոխանցմամբ` դերասանը վերջին մի քանի տարիների ընթացքում ողջ ունեցվածքը գրանցել է կնոջ անունով:

Վիտալինա Ցիբալյուկ-Ռոմանովսկայան իր հերթին մի քանի օր առաջ ոստիկաններին հաղորդում է տվել` խնդրելով օգնել իրեն գտնելու կորած ամուսնուն: Ինքն էլ ամուսնուն հայտնաբերել է հիվանդանոցում՝ ծանր վիճակում։

Նշվում է, որ Ջիգարխանյանը կտրականապես հրաժարվում է շփվել կնոջ հետ:


© armedia.am